Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 մար 2024 15:44

Տեսանյութ.«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ մարդկանց սպանել է կես միլիոն ռուբլու դիմաց

Տեսանյութ.«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ մարդկանց սպանել է կես միլիոն ռուբլու դիմաց«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով ձերբակալված անձանցից մեկը, խոստովանել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանության համար։ 
Ձերբակալվածը խոստովանել է, որ գնացել այդ քայլին ոմն «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո։ 

Տղամարդը հայտնել է, որ Թուրքիայից ՌԴ է ժամանել մարտի 10-ին։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայում էր գտնվում փաստաթղթերի հետ կապված հարցերով։

Տեսանյութը Hayacq.com-ի թելեգրամյան ալիքում

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 143 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի ու վիրավորների թվում կան նաև երեխաներ։

Ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։ Նրանցից մի քանիսը հայտնաբերվել են ՌԴ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու։
Թարմացումներին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր