Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

26 մար 2024 12:27

Պետդեպն Իրանին էլ էր նախազգուշացրել ահաբեկչության մասին, ինչը հետագայում իրականություն դարձավ, նույնը նաև՝ Մոսկվային

Պետդեպն Իրանին էլ էր նախազգուշացրել ահաբեկչության մասին, ինչը հետագայում իրականություն դարձավ, նույնը նաև՝ ՄոսկվայինՄարտի սկզբին մենք նախազգուշացրել ենք Ռուսաստանի կառավարությանը Մոսկվայում ծրագրված ահաբեկչական հարձակման մասին, որը հատկապես կարող է թիրախավորել խոշոր հավաքները, ներառյալ համերգները: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք նրանց փոխանցել ենք այդ մասնավոր նախազգուշացումը, որը համահունչ է մեր պարտականությունին՝ զգուշացնելու այն դեպքում, երբ մենք ունենք, տեսնում ենք կամ հավաքում ենք ահաբեկչական հարձակումների կամ հնարավոր ահաբեկչությունների մասին հետախուզական տվյալներ»,- ասել է Միլլերը:

Միևնույն ժամանակ խոսնակը չի բացահայտել կոնկրետ ուղիները, որոնցով իրենք տեղեկությունը փոխանցել են ռուսական կողմին։

Վերջինս հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ Պետդեպն Իրանին նախազգուշացրել էր երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հավանական ահաբեկչության մասին, ինչ հետագայում իրականություն դարձավ:

Միլլերը նաև հավելել է, որ Ուկրաինան ներգրավված չէ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ ընդգծելով, որ դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր