Ալիևը Փաշինյանին հանդիմանել է ՔՊ-ական պատգամավորի հարցազրույցի համար. «Հրապարակ»

Մենք գրել էինք, որ այդ վերջին փակ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, պատգամավորներից ոմանք ըմբոստացել են միակողմանի զիջելու քաղաքականությանը, նրանց թվում է եղել Հակոբ Ասլանյանը, ում ելույթի առիթով Փաշինյանը հիշատակել է իր եւ Ադրբեջանի ղեկավարի զրույցը՝ ասելով, թե խաղաղության գործընթացին նաեւ այդպիսի հայտարարություններն են վնասում։ Ասլանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս պատմությունը, հակառակը` հպարտորեն խոստովանեց, որ Ալիեւն իսկապես իր հարցազրույցը ծանր է տարել։ «Այո, ինքը վախենում է դրանից, մոտ 2 տարի առաջ էլ երկրաշարժի առիթով մեր ուղարկած մարդասիրական օգնությունից հետո Ստամբուլում իմ մասին հոդված գրեցին, որ, ճիշտ է` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել, բայց դա կեղծ է, եւ դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ ԱԺ իշխող ուժում կա պատգամավոր՝ Հակոբ Ասլանյան անունով, որն ասում է` ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է»,- ասաց պատգամավորը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 03․ 24 թ համարում։