«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 մար 2024 16:04

Փաշինյանը համարձակ որոշում է կայացրել, պետք է աջակցել Հայաստանին

Փաշինյանը համարձակ որոշում է կայացրել, պետք է աջակցել ՀայաստանինԴանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը համոզված է, որ Հայաստանը ժողովրդավարություն է անհավանական բարդ աշխարհաքաղաքական հարևանությամբ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարձակ որոշում է կայացրել՝ փորձելով դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք։

Այս մասին Ռասմուսենն ասել է իր կողմից ղեկավարած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցի հրապարակումից հետո։

«Աշխարհի ժողովրդավարական երկրները և հատկապես Եվրամիությունը պետք է գործեն՝ աջակցելու Հայաստանին այս առանցքում»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ նա նշել է․

«Այս աջակցությունն էլ ավելի կարևոր է դարձել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումից և ադրբեջանական ուժերի կողմից բխող շարունակական սպառնալիքից հետո։

Ռուսաստանի անօրինական ներխուժումն Ուկրաինա ցույց տվեց, որ Եվրամիությունը պետք է շատ ավելին անի իր անմիջական հարևանությամբ գտնվող ժողովրդավարություններին պաշտպանելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ Եվրոպան հնարավորություն ունի աջակցելու Հարավային Կովկասում կայուն ժողովրդավարությանը և կայուն խաղաղությանը։

«Այսօրվա զեկույցը ուրվագծում է այն շոշափելի քայլերը, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն՝ ի վերջո հանգեցնելով Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը»,- եզրափակել է Ռասմուսենը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր