Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար       Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ    

28 մար 2024 11:52

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևըԳիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել գուանոզին դիֆոսֆատ-մանոզա միացությունը՝ GDP-M, որը խանգարում է ԴՆԹ-ի վերականգնմանը:

GDP-M-ը նուկլեոտիդային շաքար է, որը հանդիսանում է մարդու նյութափոխանակության մեջ գլիկոզիլտրանսֆերազային ռեակցիաների սուբստրատ: Այն նաև արտադրվում է Escherichia coli-ի կողմից և կարող է սինթետիկ կերպով վերարտադրվել լաբորատորիայում:

Փորձերը ցույց են տվել, որ այս մետաբոլիտի օգտագործումը ուռուցքային բջիջներն ավելի խոցելի է դարձնում ԴՆԹ-ն վնասող դեղամիջոցների նկատմամբ:

Հեղինակների կարծիքով, GDP-M-ը շուտով կարող է հանգեցնել թերապիայի այն մարդկանց համար, ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր