Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»
![Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1518862654_dexer.jpg)
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձել ենք հետաքրքրվել, թե կա՞ն դեղեր, որոնք առհասարակ եւ որեւէ փոփոխության պարագայում չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերի մեջ, վերջինս այսպես պատասխանեց.
«Ուզում եմ նորից նշել, որ այս փոփոխությունը վերաբերում է համակարգային ազդեցության հակաբիոտիկներին: Այսինքն՝ քսուքներ, ակնակաթիլներ, դրանք չեն մտնում, չեն կարգավորվում այս օրենսդրության շրջանակներում: Այո, կլինեն դեղեր, որոնք անկախ փոփոխություններից, չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով դուրս գրվող դեղերի մեջ:
Դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաեւ բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում