Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Երևանում բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները       Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ    

30 մար 2024 13:37

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկա

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկաԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը և գործնական պարապմունքները երկրի զինված ուժերի ստորաբաժանումներում։ Այս մասին Հասանովը պատվիրել է հանրապետության զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած պաշտոնական խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Գեներալ-գնդապետ Հասանովը նշել է զորավարժությունների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա ավելացման կարևորությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հավելել է, որ զինվորականներին հանձնարարվել է պահպանել մարտական ​​պատրաստվածության բարձր մակարդակ զորամասերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր