Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է          Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ       «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass», «Hyundai», «BYD» մակնիշի ավտոմեքենաները    

30 մար 2024 14:41

Մենք կանգ չենք առնի.Թուրքիան նույն հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչպես՝ Ղարաբաղում

Մենք կանգ չենք առնի.Թուրքիան նույն հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչպես՝ ՂարաբաղումԹուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով՝ Արևելյան Երուսաղեմում։ Դրա մասին Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել ազատություն, չեն վերադարձրել բռնազավթված հողերը և չեն ստեղծել անկախ պետություն Արևելյան Երուսաղեմում՝ իր մայրաքաղաքով»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ  Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու հարցում Անկարան հետևողական ջանքեր է գործադրում՝ Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը կյանքի կոչելու նպատակով։

«Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցկացնի քննությունը Գազայում, որքան՝ Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,- ընդգծել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր