Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

30 մար 2024 16:31

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ երևանյան գիշերային ակումբում․ կան բերման ենթարկվածներ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ երևանյան գիշերային ակումներից մեկում․ կան բերման ենթարկվածներՄարտի 30-ին մի խումբ պարեկներ Երևանի Մյասնիկյան պողոտայում կանխել են մի խումբ անձանց, այդ թվում՝ երիտասարդների, անչափահասների մասնակցությամբ արյունահեղության դեպքը։ Այս մասին նշում է shamshyan.com կայքը։

Ժամը 02։50-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Քրեյզի» ակումբում ու դրա մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է  տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ծեծկռտուքին մասնակցություն են ունեցել 10-ից ավելի անձիք։ Պարեկները նշված ակումբից խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ 19-ամյա Գևորգ Հ․-ին, 17-ամյա Վահան Մ․-ին 31-ամյա Վահան Ղ․-ին, 40-ամյա  Վահրամ Ա․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մ․-ին, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արկադի Պ․-ին, Երևանի բնակիչներ 39-ամյա Տիգրան Հ․-ին, 24-ամյա Գևորգ Մ․-ին, 17-ամյա Ալեքս Գ․-ին, Սմբատ Գ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 27-ամյա Կարեն Խ․-ին, 27-ամյա Խաչիկ Մ․-ին  և Երևանի բնակիչ 26-ամյա Կարապետ  Հ․-ին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ակումբում նշելիս են եղել Ալեքս Գ․-ի ծննդյան տարեդարձը, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել ապա այն վերածվել է ծեծկռտուքի։ Դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր