Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հետո նույնքան կնվազի. եղանակն առաջիկա օրերին       Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել    

01 ապր 2024 11:50

Եթե 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնեն ՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու, ապա ինչպե՞ս են իրականացվելու կապը արտաքին աշխարհի հետ, ՀՀ-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունը

Եթե 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնեն ՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու, ապա ինչպե՞ս են իրականացվելու կապը արտաքին աշխարհի հետ, ՀՀ-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունըԼրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո  Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի  սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ  նոր  ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն արժեքներով։
 
Մարտ 29-ին ստացել եմ մարզպետի  պատասխանը, ուր նշված  է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»: Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։ Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում  չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ, Իջևան-Նոյեմբերյան կապը և այդ հատվածով Հայաստան-Վրաստան  տրանսպորտային հաղորդակցությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր