ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

02 ապր 2024 11:37

Ադրբեջանը Կութի և Տեղի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը Կութի և Տեղի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր