Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

02 ապր 2024 14:10

Մենք մեր ասելիքն ասել ենք, բանակը կկանգնի կողքներիս, կլինենք բանակի կողքին, չէ, մենք մեր անելիքը գիտենք

Մենք մեր ասելիքն ասել ենք, բանակը կկանգնի կողքներիս, կլինենք բանակի կողքին, չէ, մենք մեր անելիքը գիտենքՄենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք ու անելիքներն էլ գիտենք։ MediaHub-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը՝ անդրադառնալով քիչ առաջ հրապարակված նամակին, որ ոսկեպարցիներն ուղղել են Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ մինչև վերջ պայքարելու են իրենց հողի համար։

«Մենք մեր ասելիքն ասել ենք։ Բանակը կկանգնի կողքներիս, կլինենք բանակի կողքին, չէ, մենք մեր անելիքը գիտենք»,- նշեց Աղբալյանը։

Այսինքն՝ եթե բանակին չկրակելու հրաման տրվի, իրենք դուրս են գալու այդ հրամանը տվողի դե՞մ, Իշխան Աղբալյանը նախընտրեց հարցին չպատասխանել՝ ևս մեկ անգամ հստակեցնելով, որ ոսկեպարցին իր դիրքորոշումը հայտնել է։

«Ամբողջ գյուղը՝ իմ գլխավորությամբ, պատրաստ է կանգնել ու պահել իր հողը։ Դա կարող եմ ասել։ Դուք իմ դիրքորոշումը չգիտե՞ք, որ մինչև վերջ պայքարելու ենք»,- նշեց նա։

Ոսկեպարի համայնքապետը հերքեց նաև մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը համակերպվել է չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու մտքի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր