Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

02 ապր 2024 15:03

Փաշինյանն Ալիևի ձեռքում է. Գաբրելյանովը հայտնել է, թե ինչու Բաքուն այդպես էլ չհրապարակեց Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որը շատ բան կբացահայտեր

Փաշինյանն Ալիևի ձեռքում է. Գաբրելյանովը հայտնել է, թե ինչու Բաքուն այդպես էլ չհրապարակեց Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որը շատ բան կբացահայտերՌուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին  ու այն եթեր չհեռարձակելու պատճառներին:

Գաբրելյանովը գրել է.

«Ինչպես ինձ հայտնեցին ռուսական հատուկ ծառայությունների իմ աղբյուրները, Արայիկ Հարությունյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում է`«շղթայակապված»»։

Գաբրելյանովը մանրամասնել է, որ Ա. Հարությունյանը խոսել է կոռուպցիոն սխեմաների եւ Ալիևը հասկանում է, որ հարցազրույցի հրապարակումն ակնթարթորեն կկործանի Փաշինյանին։

Արայիկը խոսում է ոսկով խարդախության, հացահատիկի և փայտանյութի առևտրի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր