Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության և օրինականության ապահովմամբ          Անհապաղ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները, հարգել ՀՀ Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը       Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար    

03 ապր 2024 11:32

Վաշինգտոնի քաղաքականությունն է՝ աջակցել Ուկրաինային, բայց խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից

Վաշինգտոնի քաղաքականությունն է՝ աջակցել Ուկրաինային, բայց խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը հետևյալն է՝ աջակցել Ուկրաինային, բայց խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից:

«Նախագահ Բայդենն ի սկզբանե, առաջին իսկ օրվանից, համոզված էր երկու բանում. որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ուկրաինայի դեմ ագրեսիան ոչ միայն ագրեսիա էր ուկրաինացի ժողովրդի և երկրի դեմ, այլ բոլորի՝ միջազգային համակարգի հիմնական սկզբունքների դեմ: Բայց նա նաև համոզված է, որ մենք պետք է խուսափեինք Ռուսաստանի հետ պատերազմից, էսկալացիայից՝ լինի դա սովորական, թե միջուկային: Եվ այսպես, այդ ժամանակից ի վեր նա մեծ հստակությամբ առաջնորդվում է այս ուղղությամբ՝ աջակցելով Ուկրաինային, բայց խուսափելով Ռուսաստանի հետ պատերազմից»,-ասել է Բլինկենը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր