Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

03 ապր 2024 12:50

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստ»-ի բաժանմունքը

Դիմակավորված ու զինված ավազակային հարձակում. 3-րդ անգամ փորձել են թալանել «ՀայՓոստ»-ի բաժանմունքըԱյսօր՝ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:05-ի սահմաններում անհայտ անձը մտել է Արտաշիսյան փողոցում՜ Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք, և զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել է այնտեղ գտնվող ամբողջ գումարը: Գրել է «Շամշյանը»
Տղամարդը չի կարողացել իր նպատակին հասնել, դիմադրության է արժանացել «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, որոնք բոլորը կանայք են եղել:  

Ոստիկանությունը հայտնում է, որ ատրճանակով զինված տղամարդը եղել է բժշկական դիմակով և զենքը ձեռքին թափահարելով պահանջել է, որպեսզի գումարը լցնեն իր կողմից աշխատակիցների մոտ նետված պոլիէթիլենային տոպրակի մեջ, սակայն կանայք, ժողովրդի լեզվով ասած՝ «մատ են արել» ստահակին, ով իր սև գործը կիսատ թողնելով դիմել է փախուստի:

Դեպքի փաստով Շենգավթիի քննչական բաժնում ավազակային հարձակման փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վաչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն արդեն  պարզել են ենթադրյալ հանցագործի ինքնությունը, սակայն  նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 3-րդ անգամն է, որ նշված «ՀայՓոստ»-ի բաժանմունքում նման դեպք է տեղի ունենում. նախկինում  ևս 2 անգամ փորձել են թալանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր