Հայաստանը դրել են աճուրդի․ «Հրապարակ»

Բանն այն է, որ վարչապետի ու իշխանական օրենսդիրների վերջին փակ հանդիպման ժամանակ թիմը հերթական անգամ դիրքորոշում է հայտնել, որ չարժե գնալ արկածախնդրության եւ ԵՄ անդամության հայտ ներկայացնել` մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ Ռուսաստանում ծանր են տանում այս «դավաճանությունը», անգամ կարծիքներ են հնչել, որ չհաշվարկված հայտը մեզ վրա կարող է ոչ միայն Զանգեզուրի միջանցք արժենալ, այլեւ ամբողջ Սյունիք: Բայց ի վերջո եկել են եզրահանգման, որ պետք է Արեւմուտքից կոնկրետ երաշխիքներ պահանջել՝ ֆինանսական լուրջ աջակցության տեսքով: Անգամ հաշվարկ են արել, որ Արեւմուտքն առնվազն 7-8 տարի` տարեկան 2-3 մլրդ դոլար պետք է Հայաստանին հատկացնի, որ հնարավոր լինի դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը` տարանջատվել Ռուսաստանից, Ռուսաստանին էլ դուրս մղել տարածաշրջանից։ Այսինքն, այս «դավաճանությունը» գին ունի, եւ դա տարեկան 3 միլիարդ դոլար է:
Մեզ պատմեցին, որ Փաշինյանը թիմակիցների մտահոգություններին ի պատասխան ասել է, թե նման հավաստիացումներ իրեն չեն տվել, սակայն ՔՊ-ի նեղ կազմին փոխանցել է, որ կարծես համաձայն են ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Գոնե մոտ մեկ միլիարդ դոլարի չափով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 04․ 24 թ համարում։