Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

04 ապր 2024 09:34

ՔՊ-ն Ավինյանին միայնակ թողեց առաջին փորձության ժամանակ. «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ավինյանին միայնակ թողեց առաջին փորձության ժամանակ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ երեկոյան Երևանում քաղակտիվիստները տոնեցին իրենց հաղթանակը: Երևանում ծառերի սպանդը կդադարեցվի. համենայնդեպս այդպես խոստացավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երբ մի խումբ ակտիվիստներ հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով դադարեցնել ծառասպանությունը, Տիգրան Ավինյանը ստիպված եղավ իջնել ու զրուցել մարդկանց հետ: Նա խոստացավ, որ էլ ծառ չի կտրվի:

Հիշեցնենք, որ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տխրահռչակ ղեկավար Արմեն Բեգոյանի մանիպուլատիվ հնարքներով հաստատվել էր քաղաքապետարանում ծրագիր, որ 3000 ծառեր պետք է արմատախիլ արվեին՝ փոխարինվելով նոր խորհրդանշական անուն ունեցող Հուդայածառերով, սակայն մոտ 350 ծառերի հատումից հետո երեկ Ավինյանը կասեցրեց ծրագիրը:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքային պլանավորման մասնագետ Վիկտոր Մնացականյանի հետ, ով «Էկոցիդ, փրկենք Երևանի ծառերը» բնապահպանական շարժման հիմնադիրներից է և երեկ մասնակցում էր ակցիային:

«Շաբաթ օրը, երբ մեր ակտիվիստ ընկերների հետ միասին հայտարարեցինք քաղաքացիներին, որ պետք է հավաքվենք և կանխենք ծառերի սպանդը Սուրբ Զատկի և մեր մեկ ժամ առաջ ծանուցման պատճառով առավել քիչ երևանցիներ հավաքվեցին: Բայց երեկ արդեն ավել մեծ թվով էինք, շնորհակալ եմ մեզ միացած քաղաքացիներին: Հատուկ շնորհակալություն նաև մեր մայրաքաղաքի նոր ռուս բնակիչներին առանց որոնց կազմակրպչական հմտությունների չէինք կարողանա երեկվա ակցիան կազմակերպել: Նրանք ակտիվ էին նաև սոցհարթակներում և մեզ միասնաբար հաջողվեց կասեցնել ծառերի սպանդը»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:

Նկատենք, որ երեկ, երբ քաղաքապետը առաջին անգամ հանրային լուրջ ճնշման տակ էր, հարազատ ՔՊ-ն Տիգրան Ավինյանին միայնակ թողեց: Ավագանու ՔՊ-ական որևէ անդամ չկար Ավինյանի կողքին: Միայն փոխքաղաքապետերն ու մի քանի աշխատակիցներ էին: Ավինյանի կողքին չէր նաև առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր