Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ռшզմական գործողությունների ավարտից հետո          Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում, վատ մի զգացեք, որ Երևանին ինչ-որ մարդ կարող է Էրիվան ասել       Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի    

04 ապր 2024 13:51

ՆԱՏՕ-ի բազաները կվառվեն Ուկրաինայի տարածքում հայտնվելու դեպքում

ՆԱՏՕ-ի բազաները կվառվեն Ուկրաինայի տարածքում հայտնվելու դեպքումՀյուսիսատլանտյան դաշինքի բազաները Ուկրաինայի տարածքում հայտնվելու դեպքում կդառնան Ռուսաստանի «լեգիտիմ թիրախը», ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Այդ բազաները կվառվեն: Այնտեղ (Ուկրաինայի տարածքում) արդեն կար Յավորովսկու պոլիգոնը, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերը մարզում էին զորքերը: Եվ վերջ: Սա բացարձակապես լեգիտիմ թիրախ է»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե «ինչպես Ռուսաստանը կարձագանքի, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը անսա Կիևի խնդրանքին՝ վերադառնալ Ուկրաինայում գործնական մարզումների և այնտեղ վերանորոգման բազաներ տեղակայել»։

Նրա խոսքով՝ «ռուսական սպառնալիքը գոյություն ունի միայն ամերիկացիների, արևմտա-եվրոպացիների մտքում»:

«Եվ հենց նրանց, ովքեր այսօր իրենց արտաքին քաղաքականության հիմքում դնում են Ռուսաստանի հետ առճակատումը: Ճշմարտությունն այն է, որ վաղ թե ուշ արևմտյան վերնախավերը պետք է հաշվետու լինեն իրենց հասարակությանը, թե ինչու և ուր են գնացել այդ փողերը… Եվ որպեսզի իրենց բնակիչների առաջ շատ թե քիչ ճշմարտանման երևան, նրանք կասեն՝ այո, մենք դա արել ենք նրա համար, որպեսզի Ռուսաստանը չհարձակվեր մեզ վրա, և եթե մենք դա չանեինք, նա կհարձակվեր մեզ վրա։ Սրանում է, իհարկե, ներկա իրավիճակի պարադոքսը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր