Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը          Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ սահմանադրությունը վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները       Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել    

04 ապր 2024 12:39

Աննախադեպ ու չտեսնված բան է․․․Ուկրաինացիների նման տեղը տեղին չենք պատժում․․․սա նրանից է, որ ԼՂ-ն լուծարած Շահրամանյանը ՀՀ-ում կարող է «ախրանայով» շրջել

Աննախադեպ ու չտեսնված բան է․․․Ուկրաինացիների նման տեղը տեղին չենք պատժում․․․սա նրանից է, որ ԼՂ-ն լուծարած Շահրամանյանը ՀՀ-ում կարող է «ախրանայով» շրջելՀայաստանը որքան մեծահոգի լինի, որ թշնամու հետ համագործակցած, թշնամու երկրի քաղաքացիության դիմում գրած ու հաշվառված ամեն մեկին կարող է թվալ, որ իրեն գրկաբաց են ընդունելու ու երես ունենա՝ գա Հայաստան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված և լրտեսության մեղադրանքով կալանավորված Սարգիս Գալստյանին։

«Աննախադեպ ու չտեսնված բան է․․․
 
Դա նրանից է, որ դավաճաններին չենք պատժում։ Ուկրաինացիների նման տեղը տեղին չենք պատժում․․․

Դա նրանից է, որ Արցախը լուծարած Շահրամանյանն էլ կարող է ախրանայով շրջել Հայաստանում․․․»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան էր տեղափոխվել երկու անձ։

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր