Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

05 ապր 2024 13:44

Անհանգստացնող է թուրքերի համար.Քրիստոնյա միսիոներներն անվճար Ավետարան են առաքում Թուրքիայում

Անհանգստացնող է թուրքերի համար.Քրիստոնյա միսիոներներն անվճար Ավետարան են առաքում ԹուրքիայումՍոցիալական հարթակներում գովազդային լայն գործունեություն ծավալած քրիստոնյա միսիոներներն անվճար Ավետարան են առաքում ամբողջ Թուրքիայում։ Այս անգամ նրանք նման գովազդ են տեղադրել Facebook-ում։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական մամուլում տպագրված հրապարակումների հեղինակներն անհանգստություն են հայտնում այդ փաստի կապակցությամբ՝ նշելով, թե քրիստոնյա միսիոներները ամեն օր նորանոր մեթոդներ և ուղիներ են որոնում՝ Թուրքիայում քրիստոնեությունը տարածելու նպատակով։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Facebook-ում հրապարակված գովազդում նշված է՝ «Ցանկանու՞մ եք անվճար Ավետարան ստանալ»։ Նման գովազդների միջոցով նրանք ոչ միայն թուրքերեն Ավետարան, այլ նաև կրոնական բնույթի այլ գրքեր են առաքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր