Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում, թե հող կտաս, թե չէ
Ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։
Կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում Արշակ Կարապետյանի կողմից կներկայացվեցին կուսակցության նպատակներն ու մեր երկրի առաջ ծառացած անվտանգային հարցերին։ «Ինչ է նշանակում երկրի ղեկավարը գնում է գյուղացուն հարցնում է,թե հող կտաս, թե չես տա, որ վաղն էլ ասի՝ տեսաք դուք չտվեցիք, դրա համար կռիվ սկսվեց, հիմա էլ կգցի գյուղացիների վրա։ Ինչ վերաբերում է գերիներին, հավատացեք, մենք այստեղ աշխատում ենք, անպայման մեր գերիներին, բոլորին հետ ենք բերելու»,- ասել է նա:
Իր ելույթում Արշակ Կարապետյանը գործող կառավարությանը մեղադրել է ապաշնորհության մեջ, ինչը երկիրը մոտեցրել է անվերադարձության կետին։ Այդ գործընթացը պետք է կանգնեցնել, այլապես անխուսափելի են նոր կորուստները, զրկանքներն ու տեղահանությունները։
Շարժման ղեկավարը անդրադարձել է նաև 2020 թվականին տեղի ունեցած պատերազմին․ «Դեռևս 2018 թվականին ես զեկուցեցի, որ մեկ երկու տարում հնարավոր է սկսվի պատերազմ և մենք այդ պատերազմում հնարավոր է պարտվենք։ Դա զեկուցվել է, որի համար առաջարկություն է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Միջոցներից մեկը եղել է ՝ Ադրբեջանին թույլ չտալ նույնիսկ մտածել պատերազմի մասին, քանի որ ինքը պետք է ունենար ներքին խնդիրներ։ Այս նպատակով հենց իր որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, մշակվել էր լուրջ փաստաթուղթ և իրենք փաստաթուղթը քննարկելով որոշեցին՝ Ադրբեջանն իրենց պետք է լինի կայուն, ուժեղ, իսկ Ալիևը պետք է լինի այդ երկրի ղեկավարը»։