Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ    

06 ապր 2024 14:05

Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը, որ ֆուլ տարբերակով ընդամենը որոշ ժամանակ անց նվիրի Թուրքիային

Արևմուտքը թուլափայով գնում է Հայաստանը, որ ֆուլ տարբերակով ընդամենը որոշ ժամանակ անց նվիրի ԹուրքիայինԲյուսելյան հանդիպման արդյունքը հետևյալն է. 4 տարում ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն...

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ հատուկ նշում է, որ շարունակելու են աջակցել Արցախից տեղահանվածներին՝ բացահայտ հասկացնելով, որ իրենց՝ Ֆրանսիայի և ԵՄ-ի հովանավորությամբ Արցախը լքած հայությունը, որը Նիկոլի կողմից հենց Մակրոնի և Միշելի քավորությամբ է ճանաչվել Ադրբեջանի մաս 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին, հույս չունենան, որ վերադառնալու են Արցախ ու պետք է բավարարվեն Վաշինգտոնից շպրտված կոպեկներով...

Սա է այսօրվա հանդիպման գինը... Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այսօրվա հանդիպման հովանավորը և ֆինանսիստը Էրդողանն ու Ալիևն են...

Այդքանով է արևմուտքը գնում Հայաստանը, որ ֆուլ տարբերակով ընդամենը որոշ ժամանակ անց նվիրի Թուրքիային...

Հիշեցնեմ, որ 2003 թ-ի Վրաստանում "վարդերի հեղափոխությունից" հետո նույն ԱՄՆ-ն և ԵՄ-ն Սաակաշվիլիի կառավարման առաջին 5-6 տարիներին տարեկան մոտ 1 միլիարդ դոլար էին տրամադրում Թբիլիսիիին...

Դե Ուկրաինայի մասին էլ չասեմ...

Եռակողմ հանդիպման ժամանակ հնչաց մյուս բոլոր ելույթներն աջակցության մասին և այլն, ընդամենը հերթական լապշան է հայության ականջներին և ականջահաճո հայամետ զառանցանքնեն են, որոնց հիմքում ՈՉԻՆ չկա և չէր էլ կարող լինել...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր