Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

06 ապր 2024 13:40

Ահազանգ.Ոստիկանության Մասիսի բաժնում դաժան ծեծի են ենթարկվել բերման ենթարկվածները

Ահազանգ.Ոստիկանության Մասիսի բաժնում դաժան ծեծի են ենթարկվել բերման ենթարկվածներըԽոշտանգման դեպք է տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն Մասիս բաժնում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանը։

«Մարտի 28-ին ժամը 16։30-ի սահմաններում Մասիս քաղաքի գերեզմանատանը բանվորական աշխատանքներ կատարելու ժամանակ Մասիս քաղաքի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել, այնուհետև ձերբակալվել իմ վստահորդներ՝ Է․Հ-ն և Հ․ Մ-ն։

Վերջիններս դաժան ծեծի են ենթարկվել նույն բաժնի աշխատակիցների կողմից։

Է․Հ․-ն ստացված վնասվածքների արդյունքում ունի ձախ ականջի պատռվածք և կապտուկներ մարմի տարբեր հատվածներում։

Հ․Մ-ն ոստիկանության աշխատակիցների խոշտանգման արդյունքում ստացել է ձախ ձեռքի կոտրվածք, այդ թվում նաև վնասվածքներ՝ մարմնի տարբեր հատվածներում։

Ոստիկանության աշխատակիցները քրեական վարույթով մեղադրյալ հանդիսացող անձի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով անմարդկային ձևով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին:

Խոշտանգման դեպքի վերաբերյալ ներկայացվել են համապատասխան հաղորդումներ, ՀՀ Քննչական կոմիտեի խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր