ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի հետ, որի հետ ուզում է. սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ
![ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի հետ, որի հետ ուզում է ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի հետ, որի հետ ուզում է](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1706012782_ararat-mirzoyan.jpeg)
Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ։ Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ։
Սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ ՀՀ-ն, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չի»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։