Տեսանյութ.Փարիզում բազմաբնակարան շենքում պայթյուն է եղել. կան զոհեր

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան քաղաքի 11-րդ թաղամասում՝ Շարոն փողոցում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ պայթյուն են լսել, սակայն, ինչպես հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լյուկ Լեբոնը, այս տանը գազի սարքավորումներ չկան, ուստի դրա բնույթը դեռ պետք է պարզել։
Բնակարանում, որտեղ բռնկվել է հրդեհը, փրկարարները հայտնաբերել են երկու մարդու դի։ Մեկ այլ տղամարդ խուճապի է մատնվել ու դուրս է նետվել իր բնակարանի պատուհանից։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է։