Փետրվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ուկրաինական հակամարտությունը       Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան    

08 ապր 2024 15:30

Բաքվում կրկին անհանգիստ են. Գիտակցում են, որ Հայաստանում կարող են իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժեր

Գիտակցում են, որ Հայաստանում կարող է իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժՀատկապես այն օրը, երբ տեղի էր ունենում բրյուսելյան հանդիպումը և օբյեկտիվորեն պետք է, որ բոլոր կողմերի ուշադրությունն ավելի շատ սևեռված լիներ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը, ադրբեջանական առաջատար մի քանի լրատվամիջոցներում ոչ միայն տեղեկություններ, այլ նաև վերլուծություններ և հոդվածներ են հայտնվում «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծման մասով։ Բնականաբար բոլոր այդ հոդվածները քննադատական են, թշնամին ևս փորձել է ցեխ շպրտել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի վրա։ 

Ադրբեջանական լրատվամիջոցներին, հատկապես վրդովվեցրել էր, որ, Արշակ Կարապետյանը ելույթ ունենալով կուսակցության համագումարում, խոսել է Արցախի դրոշի ֆոնին, իսկ համագումարի սրահում կախված է եղել նաև ռուսական դրոշը։ 

Թշնամական լրատվամիջոցների բոլոր այս հայտարարությունները հարկ է վերագրել ոչ թե օբյեկտիվ վերլուծությանը, այլ հենց նրանց վախին։ Գիտակցում են, որ Հայաստանում կարող է իշխանության գալ համախմբելու ընդունակ քաղաքական ազգային ուժ և, բնականաբար պայքարում են նրա դեմ։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ այդ գործում օգտագործում են հենց փաշինյանական իշխանության թեզերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր