Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

08 ապր 2024 13:18

Կա՞ արդյոք պատերազմի վտանգ.Երբ կտեսնենք, կանցնենք լիարժեք պաշտպանության

Կա՞ արդյոք պատերազմի վտանգ.Երբ կտեսնենք, կանցնենք լիարժեք պաշտպանությանԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։

Այս մասին նա ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմի արձակած կրակոցներին՝ Քոչարյանը նկատեց. «Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»։

Նրա խոսքով՝ կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։

Վերջինս ընդգծեց՝ եթե անհրաժեշտ լինի, հայկական կողմը կպատասխանի հակառակորդին․ «Հիստերիկ դրսևորումներ են։ Երևի մյուս կողմում կանգնածները որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրի ուղղությամբ։ Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»:

Քոչարյանի կարծիքով՝ այս պահին էսկալացիայի վտանգ չկա. «Ոչ, դեռ չեմ տեսնում։ Երբ կտեսնենք, կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չե՞ն խանգարում, պատգամավորը պատասխանեց՝ խանգարողները ավելի շատ Հայաստանի ներսում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Շրջանառվող տեղեկություններին էլ ի պատասխան՝ «Հայկական ժամանակ»-ի՝ 3-րդ բանակային կորպուսի աղբյուրները հայտնել էին, որ չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու, դիմադրություն ցույց չտալու մասին լուրերը բացահայտ կեղծիք են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր