Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

08 ապր 2024 15:09

Տեսանյութ.Հեղեղված տարածքից տարհանման ժամանակ նավակ է շրջվել. նաև երեխաներ են հայտնվել սառը ջրի մեջ

Հեղեղված տարածքից տարհանման ժամանակ նավակ է շրջվել. նաև երեխաներ են հայտնվել սառը ջրի մեջՍամարայի շրջանում հեղեղված տարածքից տարհանման ժամանակ մարդկանցով նավակ է շրջվել. Ջուրն են ընկել նաեւ երկու փոքր երեխաներ։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Նախորդ օրը մարդկանց դուրս են բերել Պոլուդնի գյուղից։ Նավակը բախվել է ծառին։ Բոլոր ութ ուղեւորները հայտնվել են սառը ջրի մեջ ու սկսել են տարվել հոսանքով։ Նրանք ժիլետներ են հագել ու կարողացել են բռնվել ծառի ճյուղերից, ուստի որևէ մեկը չի տուժել։

Նրանք կասկածել են, որ վարորդը հարբած է եղել։ Ուղևորներից մեկը պատմել է SHOT-ին, որ նրանք ի վերջո մեկ ժամ անցկացրել են սառը ջրի մեջ, մինչ իրենց նկատել են, և մեկ այլ նավակ են բերել:

Շտապօգնության մեքենան ափին զննել է բոլորին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր