Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

08 ապր 2024 22:08

Ռաֆահում իսրայելական բանակի գործողության ժամկետն արդեն համաձայնեցված է. Նեթանյահու

Ռաֆահում իսրայելական բանակի գործողության ժամկետն արդեն համաձայնեցված է. ՆեթանյահուՆեթանյահուն հայտարարել է, որ Ռաֆախում գործողության մեկնարկի ամսաթիվը համաձայնեցված է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական բանակի գործողության մեկնարկի ժամկետն արդեն համաձայնեցված է։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես մանրամասն զեկույց ստացա Կահիրեում բանակցությունների՝ պատանդների ազատ արձակման վերաբերյալ, մենք անընդհատ աշխատում ենք մեր նպատակներին հասնելու համար, առաջին հերթին դա վերաբերում է մեր բոլոր պատանդների ազատմանը և ՀԱՄԱՍ-ի դեմ լիակատար հաղթանակի հասնելուն։ 

Այս հաղթանակի համար անհրաժեշտ է մտնել Ռաֆահ և վերացնել այնտեղ մնացած ահաբեկչական գումարտակները։

Դա տեղի կունենա. կա ժամկետ», - ասել է Նեթանյահուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր