Լայնամասշտաբ հարձակումը չեմ բացառում.Ասելով, որ այդ տարածքները իրենցն են՝ մենք ենք հրավիրում, որ այդ տարածքները մտնեն զորքով
![Լայնամասշտաբ հարձակումը չեմ բացառում.Ասելով, որ այդ տարածքները իրենցն են՝ մենք ենք հրավիրում, որ այդ տարածքները մտնեն զորքով Լայնամասշտաբ հարձակումը չեմ բացառում.Ասելով, որ այդ տարածքները իրենցն են՝ մենք ենք հրավիրում, որ այդ տարածքները մտնեն զորքով](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-04/1712652995_armen-rustamyan.jpg)
«Էնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են և ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք ու պետք է զիջենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս տարածքներում, իրենց ծրագիրը կտոր-կտոր հանձնելու, Ադրբեջանի պահանջները բավարարելու ընթացքով դրված է ամբողջությամբ գործողության մեջ»։
Նա ընդգծեց, որ հիմա միջազգային ընդունված ձևաչափով բանակցություններ տեղի չեն ունենում, պարզապես ինչ-որ բանավոր խոսակցությունները զուգորդվում են ինչ-որ սահմանային լարվածություններով, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքեր ու հասնեն իրենց համար ընդունելի զիջումների։
Դիտարկմանը, թե կրակոցները տարբեր ուղղություններով են, հետևաբար, խնդիրը 4 գյուղերն են, թե ծրագրերն ավելի հեռուն գնացող են՝ Ռուսամյանն ասաց, որ բնականաբար, ավելի հեռուն գնացող նպատակներ կան։
«Իրենք երբեք էլ կանգ չեն առել որևէ պահանջի վրա, ժամանակին ինչ-որ անկեղծության պորթկում ունենալով Նիկոլ Փաշինյանն հենց ինքն է դա հաստատել, ասելով, որ մենք պատրաստ ենք զիջել, բայց չգիտենք՝ ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք։ Ես գիտեմ մինչև ինչքան պետք է զիջել որ իրենց բավարարենք, մինչև հայկական ինքնության վերացումը, հայկական գործոնի վերացումը և Հայաստանի վերածումը Արևմտյան Ադրբեջանի։ Սա է իրենց ուզածը։ Բնականաբար, այս ընթացքը իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը մեր շուրջ ստեղծելով։ Մենք էլ մյուս կողմից ասում ենք՝ թույլ ենք, անկարող ենք ու ամենաբարենպաստ մթնոլորտն ենք ստեղծում։
Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը այս անգամ նաև լայնամասշտաբ հարձակման գնա ու միանգամից խնդիրները լուծի։ Լոկալ բախումների ընթացքում միշտ հասել է ինչ-որ լոկալ լուծումների, բայց այս անգամ կարծում եմ իրենց նպատակը շատ ավելի գլոբալ է և այդ գլոբալ խնդիրը լուծելու համար մենք ինքներս պատերազմով էդ հարցը լուծելու պարարտ հող ենք ստեղծել։ Երբ ասում ենք, որ այդ տարածքները իրենցն են՝ հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ նաև զորքով»։