Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

09 ապր 2024 13:59

Եթե լայմասշտաբի որևէ բան լինի...Եթե չենք պատասխանում կրակոցներին՝ նշանակում է էդքան մեծ վտանգ չենք տեսնում

Այսօրվա կրակոցներն էլ նախորդ օրվա կրակոցների պես ոչինչ չասող կրակոցներ են, իհարկե, մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։


Նա նշեց, որ նախօրեին կրակել են նաև Սև լճի հատվածում։ «Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց թիվ չեմ ասի։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանում՝ նշանակում է էդքան մեծ վտանգ չենք տեսել դրա ուղղությամբ։ Գյուղերի ուղղությամբ կրակոցների փաստեր արձանագրված չեն»։


Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրել էր, թե եթե ձեր տների կամ կառավարական ամառանոցների նկատմամբ կրակեին՝ դուք այդքան հանգիստ կլինեիք՝ Քոչարյանն ասաց, որ կարծում է, որ ոչ մի տեղ պետք չէ կրակել։


«Ոչ ամառանոցների, ոչ էլ մեր բնակավայրերի ուղղությամբ, և անհանգստությունները պետք է փարատել, ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով այլ կատարվելիք և կատարվող աշխատանքով»։


Հարցին, թե արդյոք սա կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի՝ Քոչարյանն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս կարկոցները չեն տալիս նման գնահատական տալու առիթ։ «Եթե լայմասշտաբի որևէ բան լինի՝ մենք պետք է ամեն օր ամեն բան անենք, որ նման զարգացում չլինի, լինելու դեպքում էլ այն, ինչ պետք է այսօր անենք՝ հիմա պետք է անենք ու չթողնենք վաղվա օրվան, որպեսզի դիմակայենք նման ցանկություններին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր