Տեսանյութ.ԱԺ-ում փակ քննարկմանը պատգամավորների հեռախոսները հավաքեցին, արգելվեց որոշ պատգամավորների մասնակցությունը
![ԱԺ-ում փակ քննարկմանը պատգամավորների հեռախոսները հավաքեցին, արգելվեց որոշ պատգամավորների մասնակցությունը ԱԺ-ում փակ քննարկմանը պատգամավորների հեռախոսները հավաքեցին, արգելվեց որոշ պատգամավորների մասնակցությունը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1517899337_79b79eed-c8b1-481b-bd34-9683b7e66355_w1023_r1_s.jpg)
ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը: Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ փակ նիստին չեն կարող մասնակցել ՔՊ-ից Դավիթ Կարապետյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լեւոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։