Խնձորով դիետա, որը կօգնի մեկ շաբաթվա ընթացքում ազատվել 4 կիլոգրամից առանց առողջությանը վնասելու
Խնձորով դիետան առաջարկում է յուրաքանչյուր անգամ սնունդ օգտագործելուց առաջ խնձոր ուտել։
Սննդակարգի առանձնահատկությունները: Առաջարկվող սննդակարգով սնվելու ընթացքում հարկավոր է հիմնական սնունդ ընդունելուց առաջ մեկ խնձոր ուտել։ Խնձորը հարուստ է մանրաթելերով, որոնք հեշտությամբ հագեցնում են, ինչի արդյունքում ավելի քիչ եք ուտում։ Խնձորը ևս մեկ առավելություն ունի. այն զգալիորեն նվազեցնում է քաղցրավենիք ուտելու ցանկությունը։
Խորհուրդ է տրվում շատ բանջարեղեն և միրգ օգտագործել՝ նվազեցնելով օգտագործվող կալորիաների քանակը։ Դիետան կարող է օգնել մեկ շաբաթվա ընթացքում ազատվել մինչև 4 կիլոգրամից՝ առանց առողջությանը վնասելու։
Ինչպես է հարկավոր սնվել։ Խնձոր, քիչ ճարպեր պարունակող պանիր, յոգուրտ, ձու, հավի կրծքամիս, հնդկահավ, ձուկ, տավարի միս, վարսակի փաթիլներ, շագանակագույն կամ սև բրինձ, բրոկոլի… այս մթերքը պետք է սննդակարգի անբաժան մասը լինի։
Սննդակարգի օրինակ
Նախաճաշ։ Խնձոր, անյուղ պանրով ձվածեղ, վարսակի փաթիլներ։
Ընդմիջում։ Յուղազրկված պանիր, հավի կրծքամիս, 2 բաժակ բրոկոլի, մեկ բաժակ շագանակագույն բրինձ։
Ընթրիք։ Խնձոր, ձուկ, բանջարեղենային աղցան։
Խորհուրդ է տրվում այս ամենին համադրել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Շաբաթվա ընթացքում 3-4 անգամ մարզվեք՝ նվազագույնը 30 րոպե։
Այս սննդակարգի առավելություններից մեկն այն է, որ խնձորի մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ կանխարգելելով դրա բարձր մակարդակի հետևանքով առաջացող խնդիրները։