Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Որևէ բանական մարդ Փաշինյանից չի պահանջում պաշտպանել պատմական Հայաստանի անվտանգությունը: «Պատմական» և «իրական» Հայաստանների փաշինյանական կոնտրաստը կեղծ է, որի նպատակը բոլորիս լեգիտիմ պահանջը լղոզելն է: Իսկ այդ պահանջը շատ հստակ է՝ խաղաղության իրական երաշխիքների ստեղծում:
Դրան ի պատասխան Փաշինյանն ասում է. «Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն»:
Այլ խոսքով, Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու, սակայն սեփական քաղաքականության ձախողումը խոստովանելու և հրաժարական տալու փոխարեն՝ թիրախավորում է «պատմական Հայաստանը», որը, որպես քաղաքական կատեգորիա, պտտվում է միայն իր ու գուցե ոմանց հիվանդ ուղեղներում և որևէ աղերս չունի բալանսավորված, համաձայնեցված քարտեզի ու սկզբունքների հիման վրա դելիմիտացիա/ դեմարկացիա անցկացնելու մեր պահանջի հետ»։