Փետրվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ուկրաինական հակամարտությունը       Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան    

10 ապր 2024 12:02

Որևէ իրավապահ մարմին մինչ օրս որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր որևէ քրեական գործի վերաբերյալ

Որևէ իրավապահ մարմին մինչ օրս որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր որևէ քրեական գործի վերաբերյալ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին էր հանձնարարված հեգնական տոներով պատասխանել Արշակ Կարապետյանին։ Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արդրանիկ Քոչարյանը նշել է, որ ինքը նայել է ամբողջ համագումարի ընթացքը, և ավելացրել, թե «Արմենիա Մարիոթում» կայացած համագումարը սակավամարդ է եղել։ «Էնքան տպավորված եմ նաև «Մարիոթում» համագումարից, նայեք համագումարի դահլիճն ինչի՞ ցույց չտվեցին»,-հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը նաև հիշել է ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ավելին, Կարապետյանին կոչ է արել վերադառնալ Հայաստան և Հայաստանում ստեղծել իր նշած տրիբունալը, որը պետք է դատի Նիկոլ Փաշինյանին։

Ըստ ամենայնի՝ հենց Արշակ Կարապետյանի այս առաջարկն է, որ հունից հանել է գործող իշխանությունների ներկայացուցիչներին և իրենք էլ չեն բացառում, որ Հայաստան վերադառնալու դեպքում, Արշակ Կարապետյանը ձերբակալվելու է գործող իշխանությունների կողմից, մինչդեռ փաշինյանական իշխանության որևէ իրավապահ մարմին մինչ օրս որևէ տեղեկություն չի հայտնել հնարավոր որևէ քրեական գործի վերաբերյալ, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չափազանց ծանր է տանում իր հասցեին քննադատությունը և հատկապես Արշակ Կարապետյանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր