Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով    

10 ապր 2024 15:44

Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում

Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԵթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում։ Նման հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Kan ռադիոյին տված հարցազրույցում։

«Եթե Իրանն Իսրայելի վրա հարձակվի իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում, քանի որ Իսրայելը, սեփական քաղաքացիների հանդեպ պատասխանատվության պատճառով, չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել նման տեսակի հարձակումներ»,- ասել է Կացը:

Իսրայելի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «Իրանն օձի գլուխն է»։

«Առանց Իրանի չկա ՀԱՄԱՍ, չկան հուսիներ, չկա «Հեզբոլլահ»»,- հավելել է նա։

Իսրայելը նաև կարծում է, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքներին, նշում է հրատարակությունը։

Իսրայելական կողմը հնարավոր հարձակման է պատրաստվում ինչպես տարածաշրջանում գտնվող իրանական պրոքսիներից որևէ մեկի, այնպես էլ հենց Իրանի կողմից՝ չբացառելով հարձակման հնարավորությունը միանգամից մի քանի ուղղությունից, նշում է The Times of Israel-ը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ ռազմական գերատեսչությունն ավարտել է նախապատրաստական աշխատանքները՝ արձագանքելու ցանկացած հնարավոր սցենարին, որը «կարող է տեղի ունենալ Իրանի հետ կապված»:

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր