ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ          Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի       Կոտայքում «Nissan»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված խոշոր եղջերավոր անասունին    

10 ապր 2024 13:17

Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ

Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբՆպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Փաշինյանը կրկին հանրային տիրույթը լցնում է Ադրբեջանից գեներացվող թեզերով, որը հերթական հոգեբանական ահաբեկչական գրոհն է հայկական հանրության նկատմամբ։ 

Ես չեմ դադարի կրկնել՝ մեզ պարտության են փորձում մատնել առաջին հերթին մեր ուղեղներում, մեզ փորձում են համոզել, որ մեր խնդիրը մեր ինքնության, հայ լինելու մեջ է, որ եթե դադարենք հայ լինել, մոռանանք սեփական պատմությունը, ապա կապրենք խաղաղ և ապահով։ Սա հստակ մտածված ու պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական օպերացիա է, որը ցավալիորեն փորձում են իրագործել հենց ՀՀ իշխանությունների ձեռամբ։ Փաշինյանն էլ համաձայնվել է լինել այդ գործիքը՝ մղելով հայ ժողովրդին անզորության և անկամության։ Նպատակը հստակ է, եթե մենք մեր ուղեղում պարտվենք, ապա մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

Ես վստահ եմ, որ այդ ծրագիրը կարող ենք տապալել, մնում է միասնական որոշում կայացնենք որպես հանրություն և իրագործենք այն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր