Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը, խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին          Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ       26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է    

11 ապր 2024 15:27

Չպետք է անտեսել՝ Ադրբեջանը երկրի խորքից տանկային զորաշարժ է սկսել դեպի Հայաստանի կողմ

Չպետք է անտեսել՝ Ադրբեջանը երկրի խորքից տանկային զորաշարժ է սկսել դեպի Հայաստանի կողմՄերձավոր Արևելքի (Իսրայել, Պաղեստին, Սիրիա, Լիբանան, ...) և Հայկական Լեռնաշխարհի (Հայաստան, Արցախ, Նախիջևան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան) աշխարհաքաղաքական ճակատագրերը խիստ փոխկապակցված են։

Մեկի խնդիրներն ու հակամարտությունները ուղիղ ազդեցություն են ունենում մյուսի վրա։

Օրինակ, Իսրայելը և Ադրբեջանը սերտ ռազմական գործընկերներ են և իրենց գործողությունները համաձայնեցնում են։
Իրանը պատրաստվում է ապրիլի 12-ին բալիստիկ ու թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել Իսրայելի պետական, դիվանագիտական ու ռազմավարական օբյեկտների վրա։

Այդ ֆոնին ապրիլի 10-ի ուշ երեկոյան Ադրբեջանը երկրի խորքից տանկային զորաշարժ է սկսել դեպի Հայաստանի կողմ։ Թեպետ առաջնագծում այս պահին հանգիստ է, բայց պետք է տեսնել ոչ միայն աչքի առաջ երևացողը, այլև այն, ինչ դեռ չի երևում։

Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դիվանագիտական պատվիրակությունները լքել են Իսրայելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր