Լեզվի սայթաքո՞ւմ, թե...Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում են Փաշինյանի երեկվա մի խոսքը՝ բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ
![Լեզվի սայթաքո՞ւմ, թե...մԱդրբեջանցիները լայնորեն լուսաբանում են Փաշինյանի երեկվա մի խոսքը՝բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ Լեզվի սայթաքո՞ւմ, թե...մԱդրբեջանցիները լայնորեն լուսաբանում են Փաշինյանի երեկվա մի խոսքը՝բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ](https://www.7or.am/images/news/big/2024/04/1712823268_%D6%87.png)
Իհարկե այդ խոսքից հետո, Փաշինյանը հայատարարեց, որ սխալվել է (այն էլ՝ դահլիճի, յուրային քպ-ականների արձագանքից դա կռահեց): Սակայն բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» (կամ՝ «ֆրեյդյան լեզվի սայթաքում») հասկացությունը:
Ի՞նչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» հասկացությունը
Ֆրեյդը ենթադրում էր, որ թվացյալ աննշան և անիմաստ սխալ գործողությունները ծառայում են «անգիտակից ցանկությունների» իրականացմանը, լինելով փոխզիջումային կազմավորումներ, որոնք ստեղծվել են համապատասխան գիտակցված մտադրությամբ և անգիտակից ցանկության մասնակի միաժամանակյա կատարմամբ:
Նման իրավիճակները սովորաբար լինում են հոգեկան սթրեսի կամ արագ խոսելու կամ գրելու ժամանակ։ Այս երևույթն արտացոլում է մարդու «անգիտակցականը»։
Չնայած նրանց, առաջին հայացքից, ակնհայտ անհեթեթությանը և անմեղությանը, Ֆրեյդը մերժեց նման գործողությունները որակել որպես չնչին, դրանց վերաբերվելով որպես հոգեբանորեն կարևոր երևույթի, չլուծված անգիտակից կոնֆլիկտների և ճնշված ցանկությունների արտաքին դրսևորում:
Այսինքն, եթե ճիշտ է Ֆրեյդը, իսկ որ նա ճիշտ էր, արդեն գիտականորեն ապացուցված է, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանն այսօր գտնվում է խորը վախերի մեջ, իսկ Տավուշի գյուղերի հանձնումը նրա համար իդեա ֆիքս (մտասևեռում) է դարձել, քանի որ նա կախվածություն ունի ինչ-որ այլ հանգամանքից, որի մասին մենք չգիտենք:
Որպես վարկած կարող ենք ներկայացնել հետևյալ տարբերակները,-
Տարբերակ առաջին
Ալիևը Փաշինյանի վրա ունի կոմպրոմատ, որով նրան շանտաժի է ենթարկում: Վարկած կա, որ Արայիկ Հարությունյանի միջոցով, նա փաստեր ունի Փաշինյանի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է հանդես գար մի ինչ-որ հարցազրույցով, բայց այդպես էլ հանդես չեկավ: Կարելի է ենթադրել, որ Ալիևը Փաշինյանին շանտաժ է անում՝ դրա դիմաց փորձելով ստանալ զիջումներ:
Տարբերակ երկրորդ
Փաշինյանը մետաֆիզիկական վախ ունի ռուսներից և ամեն ինչ ուզում է անել, որպեսզի Հայաստանի կապը Ռուսաստանից մաքսիմալ կերպով կրճատվի: Օրինակ, եթե Ռուսաստանից դեպի Հայաստան գազամուղը չլիներ, ապա Փաշինյանին հեշտ կլիներ համոզել հայ հասարակության մի «հատվածին», որ գազ Հայաստանը պիտի գնի, ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից:
Աղբյուրը՝ Zham.am