Ժողովուրդը շշպռել է դիտորդներին․ թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների և ԵՄ դիտորդների միջև.«Հրապարակ»
![Ժողովուրդը շշպռել է դիտորդներին․ թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների և ԵՄ դիտորդների միջև Ժողովուրդը շշպռել է դիտորդներին․ թեժ վեճ է ծավալվել ոսկեպարցիների և ԵՄ դիտորդների միջև](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-04/1712412843_em-ditordner.jpg)
Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։ Ծնունդով Տավուշի մարզից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել դիտորդների ու ոսկեպարցիների միջեւ ծավալված կոշտ զրույցի մասին, սակայն կորպուսի հրամանատարի հետ հանդիպման մասին տեղյակ չէ․ «Ինձ էլ են զանգահարել, պատմել, որ դիտորդների հետ հանդիպման ժամանակ ժողովուրդը կոշտ է արտահայտվել: Շատ էմոցիոնալ են, դուք չեք պատկերացնի»։ Դիտորդները գնացել էին բնակիչների հետ հանդիպմա՞ն։ «Ես որքանով տեղյակ եմ, ինչ-որ մեկը տեղեկություն է ստացել, որ ուրիշ ճանապահով են գնում, գնացել-հանդիպել են, բայց ես պատրաստվում եմ պաշտոնական հարցում անել, թե այդ ինչպես են համարում ադրբեջանական տարածք մեր ճանապարհը»,- ասաց պատգամավորը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 04․ 24 թ համարում։