Մեղրիի ողբերգական վթարի առնչությամբ քննչական խումբ է ձևավորվել․ պարզում են հանգամանքները
![Մեղրիի ողբերգական վթարի առնչությամբ քննչական խումբ է ձևավորվել․ պարզում են հանգամանքները Մեղրիի ողբերգական վթարի առնչությամբ քննչական խումբ է ձևավորվել․ պարզում են հանգամանքները](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/1533803763_1.jpg)
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
ՀՀ քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ հընթացս հանդես կգա հաղորդագրություններով։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ, 20 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Վթարը տեղի է ունեցել հերթափոխի անձնակազմի տեղափոխության ժամանակ։