Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

16 ապր 2024 14:14

Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա

Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանաԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել հանրապետության վրա։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

«Եթե Իսրայելը փորձի դիպչել իրանական հողին, ապա, միանշանակ, նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա։ Եթե ​​[Իսրայելը] ևս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ և անհապաղ և կչափվի ոչ թե օրերով կամ ժամերով, այլ վայրկյաններով»,- նրա խոսքն է մեջբերում IRNA գործակալությունը:

ԱԳ փոխնախարարը ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին հասցված հարվածն Իսրայելի «ռազմավարական սխալ» է անվանել։ Ըստ նրա, դրա պատճառով Թեհրանը որոշել է «Իրանի պաշտպանունակությունն ու ռազմական ներուժը փորձարկելու» գործողություն իրականացնել Իսրայելի տարածքում։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին նշել էր, որ Թեհրանը չի ձգտում էսկալացիայի Մերձավոր Արևելքում, սակայն մտադիր է պատասխանել հանրապետության դեմ «ցանկացած անօրինական և իռացիոնալ գործողությունների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր