Իրանը և ՌԴ-ն կփորձեն հակազդել «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը          Երևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը       Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների    

17 ապր 2024 08:59

Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»

Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ-ում մասնակցում էր ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկաններին, շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար:
 
Ապա իր ծավալուն եւ մանվածապատ ելույթում կարեւոր ուղերձ է հղել` կանաչ լույս վառելով ոստիկանության հետագա վայրագությունների համար: Ասել է. «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք եւ հնարավորություն չունենա, այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ»:
 
Ի դեպ, այն պահին, երբ այս խոսքերն էին հնչում, Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած երիտասարդին ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար ծեծի էին ենթարկում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր