Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

17 ապր 2024 13:08

Իրան-Իսրայել լարվածությունը պլանավորված բեմադրություն էր. «Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդ

Իրան-Իսրայել լարվածությունը պլանավորված բեմադրություն էր. «Գորշ գայլերի» քաղաքական թևի առաջնորդԹուրքիայում իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP-Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում գումարված կուսակցական ժողովին, գրում է ermenihaber.am-ը:

Բահչելին, անդրադառնալով վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածությանը, այն որակել է պլանավորված բեմադրություն:

«Իրան-Իսրայել լարվածությունը Գազայից ուշադրություն շեղելու համար պլանավորված բեմադրություն էր»,-ասել է նա:

Նշենք, որ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները լարվել էին ապրիլի 1-ից՝ երբ Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայում գտնվող Իրանի դեսպանատունը, ինչի հետևանքով մահացել էր 7 իրանցի զինվորական, այդ թվում՝ 2 գեներալ:

Դրան ի պատասխան, Իրանն ապրիլի 14-ին լայնամասշտաբ օդային հարձակում էր իրականացրել Իսրայելի ուղղությամբ: Արձակվել էին մեծ թվով հրթիռներ և ավելի քան 100 հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր