Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

17 ապր 2024 14:59

Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը

Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողըՍոչիում երեք ամիս անց ձերբակալվել է Ուրախների և հնարամիտների ակումբի (KВН) փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը, հայտնում է News.ru-ն։

33-ամյա Արթուր Ռասուլովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ առաջիկայում խափանման միջոց կընտրվի։

Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 18-ի վաղ առավոտյան։ «Հարավային մայրաքաղաք» («Южная столица») թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով՝ մահացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր