Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը          Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար    

18 ապր 2024 14:55

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կաՆախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցենել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Խոսքը վերաբերում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, կիստաներ ուեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բացիթողի վիճակ և ուսուցման ու գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորկան ծառայությունը ոչ պիտանի ճանաչելուն, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների առանց ախտանիշների հաստատաված գիշերամիզություն հիվանդություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերին»,- մանրամասնեց նախարարը:

Պապիկյանը նշեց՝ վերը նշված հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկիվում է ճանաչել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար:

«Վիճակագրական տվյալները մեզ ցույց են տալիս, որ նկատվում է վերոնշյալ հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկան, խոսքը անգամների մասին է, և ելնելով այս հանգամինքից, խորհրդակցելով նաև առողջապահության նախարարության հետ հասկացանք, որ այնպիսի հիվանդությունների փոփոխության մասին է, որոնք ծառայության ընթացքում որևէ կերպ չեն կարող վնաս հասցնել մարդու առողջական վիճակին»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր