Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

18 ապր 2024 11:41

Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում

Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության (ԴՕԿ) հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Վարդան Ղուկասյանը առավոտյան ուղիղ եթերով ուղղորդել է իր աջակիցներին՝ փողոցներ փակել, մետրոներ կանգնեցնել և այլն։ 

«Էս էքսպերիմենտը պետք էր: Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում»,-ասաց նա:

...
Քիչ հետո փոքր թվով քաղաքացիներ՝ հիմնականում կանայք, փակեցին փողոցը:

«Աբովյան փողոցում ոնց որ շարժ կա, ինչ-որ մի բան ստացվում է»,- ուղիղ եթերում կապ հաստատելով Երևանում ակցիա իրականացնող աջակիցների հետ՝ հայտարարեց Վարդան Ղուկասյանը: 

«Բավականին մեծ քանակությամբ կարմիր բերետավորներ կան: Եթե էսքան ոստիկան կարողացա բերել, լցնել էդտեղ, ուրեմն ակցիան հաջողվեց: Դուխաթափ չեմ լինում»,- ուղիղ եթերում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Աբովյան փողոցում ստեղծված իրավիճակին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր