Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին          Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, դեպքը գնահատվել է որպես սիմուլյացիա       Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Երևան ավտոճանապարհին, կա 4 վիրավոր    

18 ապր 2024 18:28

Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը

արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսՀայաստանի նկարիչների միության պատկերասրահում տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսին ներկայացվեցին վարպետի 31 փրկված կտավները: Հինգ հարյուրից ավելի նկարներից փրկվել են միայն 31-ը, մնացածը՝ Ա.Մկրտչյանի քանդակների հետ միասին, մնացել են Արցախում։ Էկրանին ցուցադրվեց նաև վարպետի կորսված գործերի լուսանկարները:

Ցուցահանդեսը Երևանում տևեց 2 օր։ Այնուհետև նկարչի անհատական ցուցահանդեսները, հանդիպումներն ու վարպետաց դասերը կանցկացվեն Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Հրավերը արվեստագետը ստացել է խոշոր գալերիստից, ով ծանոթ է վարպետի գործերին 2015 թ-ից։  Միջազգային ցուցահանդեսները կհամալրվեն մասնավոր հավաքածուներից տրամադրված նկարչի կտավներով, ինչպես նաև նոր գործերով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր