Կապանում ահшսшրսnւռ սպшնnւթյшն դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել
![Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/1538027875_arrest-2.jpg)
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամվել Ղազարյանը ապրիլի 13-ի ժամը 17-ի սահմաններում անտառամիջյան ճանապարհով գնալիս հանդիպել է տարածքում բնակվող կապանցի 35-ամյա երիտասարդին, և նրա տանը երկուսով ալկոհոլ են օգտագործել: Այնուհետև գտնվելով ոչ սթափ վիճակում՝ սկսել են ինչ-որ հարցի շուրջ վիճել, որի ընթացքում 35-ամյա կապանցին բազմաթիվ հարվածներ է հասցրել 63-ամյա տղամարդուն, ինչի հետևանքով էլ նա մահացել է:
Ապրիլի 18-ին 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ընդունել է մեղքը և հայտնել, որ սպանելուց հետո 63-ամյա տղամարդուն թաղել է իր այգու տարածքում: Նրա մատնանշած վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 63-ամյա տղամարդու այրված դիակը: 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայտնում է Ոստիկանությունը։