Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

20 ապր 2024 16:27

Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ

Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելուՏավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Արդեն տևական ժամանակ է, որ գյուղացիները փակել են ճանապարհը և հրաժարվում են բացել այն, պահանջում են գործընթացի կասեցում։

«Տավուշի մարզպետն ինչ ասել է, ճիշտ է ասել: Ընդհուպ, որ երեկ մարզպետը եկել է անվտանգության խորհրդի նիստին, ճիշտ է ասում, ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաև ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Մարդիկ, բան չիմանալով, գալիս կողքից խառնում են: Ես եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու»,-նշեց ՆԳ նախարարը:

Բնակիչներից մեկն էլ արձագանքեց նրա խոսքերին. «Սահմանն արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս, վրեժ ե՞ք լուծում, ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ»:

«Մենք մեր ունեցած սահմանից չպետք է շեղվենք, եթե ուզում ենք խաղաղություն լինի։ Բաներ կան, որ չեմ կարող հրապարակային ասել, կարող ենք գնալ, փակ հանդիպել, ես բացատրեմ»,-պատասխանեց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր